“Study in LT”-ն ոչ առևտրային տեղեկատվական և աջակցության ազգային կենտրոն է այն ուսանողների համար, որոնք ցանկանում են սովորել Լիտվայում:
Մեր նպատակն է ապագա օտարերկրյա ուսանողներին, նրանց ծնողներին և մյուսներին տեղեկացնել Լիտվայի բարձրագույն կրթական համակարգի, Լիտվայի համալսարանների, հասանելի ուսումնական ծրագրերի, ֆինանսավորման հնարավորությունների, միգրացիոն գործընթացների և շատ ավելիի մասին:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դիմելու գործընթացը իրականացվում է ձեր ընտրած համալսարանի վեբ կայքում, և ձեր դիմումը մշակվում է անմիջապես համալսարանի կողմից: Դուք կարող եք մուտք գործել համալսարանի վեբ կայք՝ մեր վեբ կայքում ձեր ընտրած ծրագրի էջում սեղմելով <<Դիմել Հիմա>> կոճակը:
Այս էջում Հայերենով կգտնեք հակիրճ տեղեկատվություն հետևյալի մասին՝
- բարձրագույն կրթական համակարգ,
- դիմելու գործընթաց,
- դիմելու պայմաններ,
- ուսման վարձեր,
- կրթաթոշակներ և նպաստներ,
- վիզաներ:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՏՎԱՅՈՒՄ
Լիտվան ունի բարձրագույն կրթության վաղեմի ավանդույթ և առաջարկում է ջերմ միջավայր օտարեկրացիների համար: Լիտվայի համալսարանների լայն բազմազանությունն առաջարկում է ավելի քան 500 ուսումնական ծրագրեր, որոնք դասավանդվում են Անգլերեն և Ռուսերեն լեզուներով: Ուսանողները կարող են ընտրել լրիվ (առկա) կամ մասնակի (հեռակա) ուսուցման տարբերակը:
Լիտվայի բարձրագույն կրթական համակարգը բաղկացած է երեք մակարդակներից՝
- Բակալավրի աստիճան (ուսումնական (ակադեմիական) կամ մասնագիտական),
- Մագիստրոսի աստիճան (ներառյալ MBA);
- Ասպիրանտուրա (դոկտորական ուսումնասիրություններ, բնակության իրավունք):
Բոլոր երեք աստիճանները կարող են շնորհվել համալսարանի շրջանավարտներին: Բակալավրի աստիճան և մասնագիտական որակավորում կարելի է ստանալ նաև քոլեջից:
Որոշ բարձրագույն կրթական հաստատություններ առաջարկում են առցանց ուսուցում:
Ուսումնական տարին Լիտվայում
- սկսվում է Սեպտեմբերին կամ Հոկտեմբերին (կախված համալսարանից),
- ավարտվում է Հունիսի կեսին կամ Հուլիսին (կախված համալսարանից),
- բաժանվում է գարնանային և աշնանային կիսամյակների (սեմեստր):
ԼԻՏՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Համալսարաններից շատերում աշնանային կիսամյակին դիմելու վերջնաժամկետը Հունիսին է, սակայն միջազգային ուսանողներին խստորեն խորհուրդ է տրվում է դիմել հնարավորինս շուտ: Գործընթացը կարող է տևել մեկ ամիս կամ անգամ ավելի երկար:
Լիտվայի համալսարանին դիմելու համար պետք է կատարեք հետևյալ քայլերը՝
1. Ընտրել ուսումնական ծրագիր՝
Ուսումնասիրեք հետևյալ կայքը՝ WWW.STUDYIN.LT ուսումնական ծրագրերին և ֆինանսավորման հնարավորություններին ծանոթանալու համար:
2. Առցանց դիմում ներկայացնել՝
Այցելեք համալսարանի վեբ կայքի ուղիղ հղումով՝ ուսումնական ծրագրի էջում սեղմելով <<Դիմել հիմա>> կոճակը, և վերբեռնեք ձեր ընտրած ծրագրի համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Նկատի ունեցեք, որ ձեր ուսումնական փաստաթղթերը և վկայականները, որոնք ձեռք են բերվել այլ երկրում, պետք է ճանաչվեն Լիտվայի Բարձրագույն Կրթության Որակի Գնահատման Կենտրոնի կողմից (Lithuanian Higher Education Quality Assessment Center) (լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ՝ skvc.lt): Որոշ համալսարաններ ինքնուրույն են գնահատական տալիս օտարերկրյա կրթական փաստաթղթերին: Այդ համալսարանների շարքում են՝
- ISM University of Management and Economics (ISM Տնտեսագիտության և Կառավարման Համալսարան)
- Kaunas University of Technology (Կաունասի Տեխնոլոգիական Համալսարան)
- Kazimieras Simonavičius University (Կազիմիերաս Սիմոնավիչիուսի Համալսարան)
- Klaipėda University (Կլայպեդայի Համալսարան)
- LCC International University (LCC Միջազգային Համալսարան)
- Lithuanian University of Health Sciences (Բժշկական Գիտությունների Լիտվական Համալսարան)
- Mykolas Romeris University (Միկոլաս Ռոմերիսի Համալսարան)
- Vilnius Gediminas Technical University (Վիլնիուս Գեդիմինասի Տեխնիկական Համալսարան)
- Vilnius University (Վիլնիուսի Համալսարան)
- Vytautas Magnus University (Վիտաուտաս Մագնուսի Համալսարան)
3. Անցնել մրցակցային հիմքով ընտրությունը և սպասել համալսարանի պատասխանին:
Հաջողությամբ անցե՞լ եք ընտրական փուլը: Շնորհավորու՜մ ենք: Չմոռանաք ճշտել՝ արդյոք Լիտվայում սովորելու համար ձեզ անհրաժեշտ է վիզա, և, եթե այդպես է, անմիջապես դիմեք վիզա ստանալու համար:
ԴԻՄԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Բոլոր դիմորդները պետք է հաստատեն իրենց Անգլերենի իմացության մակարդակը՝ ներկայացնելով IELTS կամ TOEFL վկայական:
Բակալավրի ուսումնական ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել ավագ դպրոցի դիպլոմ կամ համարժեք փաստաթուղթ:
Մագիստրատուրայի ուսումնական ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել բակալավրի դիպլոմ կամ համարժեք փաստաթուղթ՝ ցանկալի է համապատասխան ոլորտից:
Ասպիրանտուրայի ուսումնական ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել մագիստրատուրայի դիպլոմ կամ համարժեք փաստաթուղթ:
ՈՒՍՄԱՆ ԱՐԺԵՔԸ
Լիտվայի համալսարաններում ուսման վարձերի չափը տարբեր է՝ կախված համալսարանից և կոնկրետ ուսումնական ծրագրից:
Համալսարանները և քոլեջները ամեն տարի հայտարարում են ուսման վարձերի չափը: Միջինում Լիտվայում բարձրագույն կրթության արժեքն է՝
- բակալավրի համար տարեկան սկսած 1,300 եվրոյից
- մագիստրատուրայի համար տարեկան սկսած 2,300 եվրոյից
- դոկտորական ուսումնասիրությունների համար տարեկան սկսած 8,400 եվրոյից:
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ԵՎ ՆՊԱՍՏՆԵՐ
Բոլոր ոլորտների ուսանողները, դասախոսները և գիտաշխատողները կարող են դիմել պետական կրթաթոշակի համար: Շատ դեպքերում կրթաթոշակները ծածկում են և ուսման վարձը և ապրելու ծախսերը: Ֆինանսական պայմանները կախված են դիմորդի բնակության երկրից:
Մեր կազմակերպության կողմից առաջարկվող կրթաթոշակների տեսակները՝
- Լիտվերեն լեզվի և մշակույթի դասընթացներ (ամառային և ձմեռային),
- կարճատև (1-2 կիսամյակ) ուսուցում՝ Լիտվերեն կամ Բալթյան լեզուների ուսումնասիրությունների ոլորտում,
- կարճատև (1-2 կիսամյակ) ուսումնասիրություն մյուս բոլոր ոլորտներում,
- լրիվ (առկա) ուսուցում Մագիստրատուրայում:
Որպես լրացում՝ ուսումնական ձեռքբերումների հիման վրա ուսանողը կարող է համալսարանի կողմից ստանալ անհատական նպաստ:
Բոլոր կրթաթոշակների և նպաստների մանրամասն ցանկը կարող եք գտնել այստեղ:
Միջազգային ուսանողները՝ ներառյալ Եվրոպական Միության անդամ չհանդիսացող երկրների ուսանողները, իրավասու են դիմելու պետության կողմից ֆինանսավորվող դոկտորական ծրագրերի համար:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԻԶԱՅԻ ՄԱՍԻՆ
Եթե դուք հանդիսանում եք Եվրոպական Միության անդամ 27 երկրներից մեկի քաղաքացի, ապա Լիտվայում սովորելու համար ձեզնից վիզա չի պահանջվում:
Եթե դուք ՉԵՔ հանդիսանում Եվրոպական Միության քաղաքացի, դուք ՊԵՏՔ Է դիմեք վիզա ստանալու համար:
Լիտվայում սովորելու համար ձեզ անհրաժեշտ է Ազգային Վիզա (D):
Ազգային Վիզան (D) վիզա է, որն օտարեկրացուն թույլ է տալիս մուտք գործել Լիտվայի Հանրապետության տարածք և մնալ այդտեղ ավելի քան 90 օր: Մեկանգամյա մուտքի իրավունքով ազգային վիզա տրամադրվում է այն օտարեկրացուն, որին տրվել է ժամանակավոր կամ մշտական բնակության թույլտվություն Լիտվայի Հանրապետությունում: Բազմակի մուտքի իրավունքով ազգային վիզա տրամադրվում է այն օտարեկրացուն, որի Լիտվայի Հանրապետություն մուտք գործելու նպատակը Լիտվայի Հանրապետությունում երկարատև բնակությունն է:
Անհրաժեշտ է դիմել ազգային վիզայի համար մինչև Լիտվա ժամանելը: Դա կարելի է անել Լիտվայի Հանրապետության Դեսպանատանը կամ Վիզայի Դիմումների Կենտրոնում: Եթե ձեր երկրում չկա Լիտվայի Հանրապետության օրինական ներկայացուցչություն, դուք պետք է ուղևորվեք մոտակա երկիր, որտեղ Լիտվայի Հանրապետությունն օրինական ներկայացված է: Խնդրում ենք նկատի ունենալ, որ դիմումի մշակումը կատարվում է յուրաքանչյուր առանձին համալսարանի կողմից: Վիզաները տրամադրվում են Լիտվայի Հանրապետության դեսպանատների, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական բաժինների կողմից:
***
The text above is a translation from English language. If you, native speakers, have any suggestions on improving this translation – please e-mail us.